JUTI - մետաղապլաստե եվրո պատուհաններ
Դուք հոգնել եք ձեր բնակարանի մշտական միջանցիկ քամիներից ու փողոցի աղմուկից: Ամեն տարի ստիպված եք վերանորոգել ձեր հնացած պատուհանները, ավելի ու ավելի դժվար է դառնում պատուհաններ լվանալը: Եթե ձեր պատասխանը «այո»-ն է, առաջարկում ենք դիմել մեզ, և JUTI ընկերության մետաղապլաստե պատուհանները կամբողջացնեն բնակարանի կամ առանձնատան ժամանակակից տեսքը: Մենք երաշխավորում ենք բարձր որակ և տեղադրման գործընթացի պատշաճ մակարդակ: Արդեն կես դար է ամբողջ աշխարհում մետաղապլաստե պատուհանները մեծ կիրառություն ունեն:
ՊՎԽ նյութից պատրաստված պատուհանները իրենց թեթևությամբ ու ամրությամբ լուրջ մրցակցություն են ստեղծել ավանդական փայտե պատուհանների նկատմամբ: Ձեռք բերելով ՊՎԽ պատուհաններ, դուք կարող եք ունենալ հետևյալ առավելությունները`
- Ձայնամեկուսացում.
Ծանրաբեռնված մայրուղու վրա ձայնի մակարդակը հասնում է 85 դեցիբելի, 5 մետր հեռավորության վրա` 75 դեցիբել: ՊՎԽ պատուհանները աղմուկը նվազեցնում են մոտ 30 դեցիբելով, որի արդյունքում բնակարանում պահպանվում է «ձայնային ընդունելի մակարդակը» (40-45 դեցիբել)` ծառի տերևների շարժի ձայնի մակարդակին:
- Ջերմամեկուսացում.
Մետաղապլաստե պատուհանների բազմակամերային կառուցվածքի, հերմետիկ ապակե թիթեղի, խտացուցիչ համակարգի և դրանց ճշգրիտ տեղավորման շնորհիվ պատուհանները ձեռք են բերում զգալի ջերմամեկուսիչ հատկություն:
- Խնամք
Նման պատուհանները մաքրելն ու պահպանելը շատ ավելի դյուրին է և արագ իրագործելի:
- Անվտանգություն
Մետաղապլաստե պատուհանները էկոլոգիապես մաքուր են և առողջության համար անվնաս, նաև անվտանգ, քանի որ ՊՎԽ նյութը հրակայուն է:
- Դիզայներական լայն հնարավորություններ
Հավելյալ պարագանների լայն ընտրությունը հնարավորություն է տալիս արտադրել տարբեր տեսակի մետաղապլաստե պատուհաններ` ուղղանկյուն, կամարաձև, եռանկյուն և անգամ` կլոր: Առանձին գույներով պատուհաններից բացի մեր ընկերությունը կարող է առաջարկել նաև երկգույն տարբերակը, երբ ներքին կողմը սովորական է, իսկ արտաքինը` օրինակ կաղնեփայտի տեքստուրայով:
Եվրո Դռներ և Պատուհաններ Ֆուտբոլ Հայաստանում