Մետաղապլաստե միջնապատեր
Մետաղապլաստե միջնապատը սովորական ՊՎԽ-պրոֆիլից պատրաստված կարկաս է, որի մեջ դրվում է միջուկ (սենդվիչ-տախտակադրվագ կամ ապակի): ՊՎԽ նյութից պատրաստված գրասենյակային միջնապատերը համարվում են ամենահասարակ և արդյունավետ միջոցը ` աշխատանքային տարածքը բաժանելու համար: Ընդունարանների բաժանումը աշխատանքային տարածքից կամ ընդունարանի տարանջատումը ղեկավարի գրասենյակից հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: JUTI-ի կողմից առաջարկվող մետաղապլաստե միջնապատերն առանձնանում են ամրությամբ և ձայնամեկուսիչ հատկությամբ: Մետաղապլաստե միջնապատերի օգնությամբ կարելի է ոչ միայն տարանջատել աշխատանքային տարածքները, այլև ստեղծել առանձին սենյակներ ղեկավարների և կառավարիչների համար: Գրասենյակների ներքին տեսքը կարող է համապատասխանել ընդհանուր ինտերիերին կամ կատարվել` համաձայն հաճախորդի պահանջների ու ճաշակի:
Գերազանց արդյունք է ստացվում այն դեպքում, երբ միջնապատերի մոդուլները տեղադրվում են տարբեր անկյան տակ` համապատասխանեցվելով տվյալ տարածքի ընդհանուր տեսքին: Կարևոր է նաև նյութերի որակական և գունային ընտրությունը: Մեր ընկերությունը կարող է առաջարկել ընտրել թանկարժեք ծառատեսակների գույները նմանակող գույներ:
Պլաստմասսե միջնապատերը երկարակյաց, վստահելի և շահագործման յուրահատկություններով օժտված նյութեր են: Դրանք առանձնանում են իրենց ամրությամբ և ձայնամեկուսիչ առանձնահատկություններով: Պլաստմասսե միջնապատերի կոնստրուկտիվ յուրահատկությունները հնարավորություն են տալիս ստեղծել ցանկացած տեսակի և որակի միջնապատեր:
Եվրո Դռներ և Պատուհաններ Ֆուտբոլ Հայաստանում