Պատուհանագոգեր և արտահանիչներ
Եթե դուք ընտրել եք գունավոր մետաղապլաստե պատուհաններ, ապա մեզ մոտ կարող եք ձեռք բերել ոչ միայն սպիտակ, այլ նաև գունավոր պատուհանագոգեր: Մինչ վերջնական որոշում կայացնելը, առաջարկում ենք կանգ առնել և պարզել, թե ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններով են օժտված պատուհանագոգերը պատուհանների ընդհանուր համակարգում: Նախևառաջ, պատուհանագոգերը պետք է լինեն ամուր, երկարակյաց և համապատասխանեն ինտերիերին: Նախկինում, շատ տարածված էին ԴՍՊ նյութից պատրաստված պատուհանագոգերը:
Սակայն այդ նյութն ունի մեկ թերություն` խոնավադիմացկուն չէ: Ինչ վերաբերում է արհեստական քարից պատրաստված պատուհանագոգերին, դրանք, անկասկած, ամուր են և դիմացկուն եղանակային բոլոր պայմաններում. սառը եղանակին դրանք իրենց մեջ տաքություն են պահում: Այնուամենայնիվ, ներկայումս մեծ հեղինակություն են ձեռք բերել նորարարական պատուհանագոգերը` պատրաստված ամուր ՊՎԽ նյութից` երեսպատված ջերմակպչուն տարբեր ծածկույթներով: Հաջողության պատճառներն ակնհայտ են և շատ պարզ. մետաղապլաստն ամուր է և ջերմակայուն, և, շնորհիվ իր թեթևության, չի ծանրաբեռնում պատուհանը, այլ ամրացնում է այն:
Ներքին կառուցվածքի շնորհիվ ՊՎԽ նյութից պատրաստված պատուհանագոգերը շատ ամուր են: Դրանք դիմանում են խոնավությանը, բոլոր եղանակային պայմաններին, արևի ճառագայթներին, հրակայուն են և, համապատասխանորեն, չեն պահանջում հավելյալ խնամք: Դրանք նաև պաշտպանված են մեխանիկական վնասներից:
Ձեռք բերելով նման պատուհանագոգեր, կարելի է արդեն չանհանգստանալ, թե մետաղապլաստը կարող է դեֆորմացվել արևի ճառագայթների տակ: Պատուհանագոգը հեշտությամբ կարող է դիմանալ մեկ մարդու ծանրությանը` առանց վախենալու, թե այն կարող է կոտրվել: Ավելին, գոյություն ունեն մելամինե թաղանթով պատված պլաստմասե պատուհանագոգեր, որոնց որակական հատկանիշներն ավելի բարձր են: Նման տեսակի պատուհանագոգերը «հարատև են» և տեղափոխելիս չեն վնասվում: Նման պատուհանագոգերը հնարավոր է տեղադրել ցանկացած տարածքում: Դրանք շատ լուրջ փորձաքննություն են անցել. ծածկույթի վրա անգամ կրակ են վառել, բայց դրանք անվնաս են մնացել:
Եվրո Դռներ և Պատուհաններ Ֆուտբոլ Հայաստանում